Գիտնականները նշել են այն մարդկանց կատեգորիաները, որոնց սպառնում է կորոնավիրուսի կրկնավարակը
copy image url

Գիտնականները նշել են այն մարդկանց կատեգորիաները, որոնց սպառնում է կորոնավիրուսի կրկնավարակը

Ավելին 3 տարի առաջ - 23:15 15-06-2021

Ամերիկացի գիտնականները վերլուծել են ԱՄՆ էլեկտրոնային բժշկական քարտերի տվյալների բազան և հետազոտել են կորոնավիրուսով կրկնակի վարակված հիվանդների տվյալները, հաղորդում է medRxiv.org-ը։ Վերլուծությունն իրականացրել են Տեխասի համալսարանի առողջության գիտական կենտրոնի և Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները: Նրանք կրկնավարակի 23 դեպք են հայտնաբերել:

Այս հիվանդների միջին տարիքը 64,5 տարեկան է կազմել, նրանց մեծ մասը ծխողներ են եղել, եղել են գեր, տառապել են հիպերտոնիայով և շաքարախտով: Գենոմային վերլուծության միջոցով պարզվել է, որ խոսքը մասնավորապես կրկնավարակի մասին է, այլ ոչ՝ նախնական հիվանդության թաքնված ընթացքի:

Վարակումների միջև ընկած ժամանակահատվածը միջինում 101 օր է կազմել։ Հիվանդների 70 տոկոսը երկու անգամն էլ հոսպիտալացվել է։

Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ կրկնավարակը ոչ պակաս ծանր ընթացք է ունենում, քան առաջինը:

Գիտնականները նաև եզրակացրել են, որ կորոնավիրուսը թեթև կամ ասիմպտոմ տարած մարդիկ երկրորդ անգամ նույնպես հիվանդությունը ծանր չեն տանում։

Ամենից շատ դիտված