Էրդողանը ժամանել է Ադրբեջան, Ալիևի հետ նա այցելելու է Շուշի
copy image url

Էրդողանը ժամանել է Ադրբեջան, Ալիևի հետ նա այցելելու է Շուշի

Արտաքին 3 տարի առաջ - 11:49 15-06-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Թուրքիայի նախագահին և նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի շրջանակում Թուրքիայի նախագահն այցելելու է Արցախ՝ Շուշի, ելույթ է ունենալու Ադրբեջանի խորհրդարանում:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միջպետական համաձայնագիր է ստորագրելու:

Ամենից շատ դիտված