Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ C-400-ների հարցով Թուրքիայի մոտեցումը չի փոխվելու
copy image url

Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ C-400-ների հարցով Թուրքիայի մոտեցումը չի փոխվելու

Արտաքին 3 տարի առաջ - 23:05 14-06-2021

Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այս մասին երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Իհարկե, հնարավոր չէ, որ Բայդենի հետ բանակցություններում C-400-ի հարցը մեր օրակարգում չլիներ: C-400-ի մասով ես արտահայտել եմ նույն կարծիքը, որը մենք ունեցել ենք ավելի վաղ: Ես նաև զեկուցել եմ այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք համատեղ անել պաշտպանական արդյունաբերության մասով», - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը կարծում է, որ Անկարան և Վաշինգտոնը անլուծելի խնդիրներ չունեն, և որ անհրաժեշտ է ակտիվորեն երկխոսել:

«Մենք կառուցողական և մանրամասն բանակցություններ ենք վարել: Մենք պայմանավորվել ենք ակտիվորեն օգտագործել երկխոսության ուղիները: Կարծում եմ, որ մենք Միացյալ նահանգների հետ անլուծելի խնդիրներ չունենք», - ասել է նա:

Էրդողանը հավելել է, որ Բայդենի կողմից տեսնում է նույն «երկկողմ հարաբերությունները զարգացնելու վճռականություն»:

«ՆԱՏՕ-ի արդիականությունն ու պատասխանատվությունը մեծացել են գլոբալ անվտանգության մարտահրավերների ֆոնին: Այսօր մենք որոշումներ ենք կայացրել, որոնք զարկ են տվել դաշինքի ռազմավարության արդիականացման գործընթացին` ժամանակակից պայմաններին համապատասխան», - ասել է նա: