Էրդողանը մտադիր է Բայդենի հետ քննարկել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության պատճառները
copy image url

Էրդողանը մտադիր է Բայդենի հետ քննարկել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության պատճառները

Արտաքին 3 տարի առաջ - 13:19 02-06-2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության պատճառները:

«Ես կհարցնեմ՝ ինչու են մեր հարաբերություններն այդքան սրվել»,- ասել է նա TRT Haber հեռուստաալիքի եթերում:

Էրդողանի կարծիքով՝ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում նման լարվածություն չի եղել ո՛չ Դոնալդ Թրամփի, ո՛չ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախկին նախագահների օրոք:

Հիշեցնենք, որ Բայդենի և Էրդողանի հանդիպումը նախատեսված է հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: