Մակրոնն ու Ջոնսոնը վիճել են Մեծ յոթնյակի գագաթնաժողովում
copy image url

Մակրոնն ու Ջոնսոնը վիճել են Մեծ յոթնյակի գագաթնաժողովում

Արտաքին 3 տարի առաջ - 10:45 14-06-2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ յոթնյակի գագաթնաժողովում վիճել են Brexit-ի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆրանսիական դիվանագիտական ​​բարձրաստիճան պաշտոնյային:

Ըստ աղբյուրի՝ Մակրոնին վրդովեցրել է այն փաստը, որ Ջոնսոնը փորձել է երկրների ուշադրությունը շեղել իրական խնդիրներից: Բրիտանիայի վարչապետը փոխել է թեման՝ խոսելով Brexit-ի մասին, չնայած օրակարգում այլ թեմաներ էլ կային, իսկ Մակրոնին դա դուր չի եկել:

«Մի՛ ասեք ինձ, որ չգիտեիք՝ ինչ եք անում, երբ ստորագրում էիք ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համար»,- ասել է Մակրոնը Ջոնսոնին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից 2020 թ. փետրվարի 1-ին: Դրանից հետո կողմերի միջև որոշ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ առևտրային համաձայնագրերի հետ կապված:

Ամենից շատ դիտված