Եվրոպայի առաջնության B խմբի շրջանակում Դանիայի և Ֆինլանդիայի միջև հանդիպումը դադարեցվել է բժշկական հրատապ օգնության պատճառով: Հիշեցնենք, որ խաղի ընթացքում դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը:
Դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջում: Սկզբում խաղացողին օգնեցին ֆուտբոլիտները, ապա թիմի բժիշկները, իսկ ավելի ուշ հայտնվեցին շտապօգնության բժիշկներ, որոնք Էրիկսենին սրտի մերսում էին անում:
Կիսապաշտպանին դուրս բերեցին խաղադաշտից՝ սավաններով ծածկված : Նշենք, որ Էրիկսենի կինը արցունքներով իջավ տրիբունայից. նրան հանգստացնում էին Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կասպեր Շմեյխելը և Սիմոն Կյաերը: