Եղիսաբեթ Երկրորդը նշել է իր պաշտոնական ծննդյան օրը
copy image url

Եղիսաբեթ Երկրորդը նշել է իր պաշտոնական ծննդյան օրը

Ավելին 3 տարի առաջ - 18:50 12-06-2021

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նշել է իր պաշտոնական 95-ամյակը, որն ավանդաբար անցկացվում է հունիսի երկրորդ շաբաթ օրը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Տոնի առթիվ Վինձորի ամրոցում կազմակերպվել է փոքրիկ շքերթ, որտեղ անցյալ տարվա նոյեմբերից թագուհին մեկուսացած էր կորոնավիրուսի պատճառով: Արարողությանը Եղիսաբեթ Երկրորդին ուղեկցում էր նրա 85-ամյա զարմիկը՝ Քենթի դյուքս արքայազն Էդվարդը:

Թագուհին տեղավորվել էր սպիտակ հովանոցի տակ, որտեղից նա դիտել է շքերթը: Նրան ողջունել է շոտլանդական գվարդիայի առաջին գումարտակը: Թագավորական գվարդիայի դիվիզիայի ռազմական նվագախումբը կատարել է «Աստված պահապան թագուհուն» ազգային օրհներգը: Տոնակատարությունն ավարտվել է 41 համազարկերի ողջույնով:

Մեծ Բրիտանիայի թագուհին ավանդաբար նշում է իր ծննդյան օրը երկու անգամ ՝ ապրիլի 21-ին և հունիսի երկրորդ շաբաթ օրը: Ապրիլի 21-ին թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահվան պատճառով երկրում հրավառությունը չեղարկվել էր:

Ֆոտոշարք