Գերմանական բանկը չեղարկել է Բելառուսի համար վարկը: Այս մասին հայտնում է Ժողովրդական հակաճգնաժամային վարչությունը (ԺՀՎ) իր Telegram ալիքում:
KfW IPEX-Bank բանկը €100 մլն-ի վարկ է տվել Բելառուսին: Այդ գումարը նախատեսվում էր ծախսել Siemens գազատուրբինային սարքերի գնման վրա:
Վարկը չեղարկվել է այն բանից հետո, երբ EKN շվեդական արտահանման վարկային գործակալությունը հրաժարվել է ապահովագրել տուրբինների գնումը:
ԺՀՎ-ն պարզաբանում է, որ այս պայմանավորվածությունների չեղարկումը թույլ չի տա Բելառուսին արդիականացնել էլեկտրացանցերը, առանց որի անհնար է շահագործել ԲելԱԷՍ-ը: