Ինչ է մտածում Իրինա Շեյքի նախկին սիրելի Բրեդլի Քուփերը մոդելի և՝ Քանյե Ուեսթի սիրավեպի մասին
copy image url

Ինչ է մտածում Իրինա Շեյքի նախկին սիրելի Բրեդլի Քուփերը մոդելի և՝ Քանյե Ուեսթի սիրավեպի մասին

Ավելին 3 տարի առաջ - 11:04 12-06-2021

Եվ մինչ զույգը չի շտապում հաստատել հարաբերությունների մասին լուրերը, իսկ Քիմ Քարդաշյանն, ըստ լուրերի, ընդունել է նախկին ամուսնու նոր սիրելիին, երկրպագուներին հետաքրքիր է, թե ինչ է այդ մասին մտածում Բրեդլի Քուփերը։

Պարզվում է նա ևս դեմ չէ զույգի հարաբերություններին։

«Բրեդլին կընդունի Իրինայի ցանկացած ընտրություն, միայն՝ իմանա, որ նա երջանիկ կլինի»։

Քուփերին մոտ կանգնած աղբյուրը նրա արձագանքի մասին հայտնել է In Touch-ին․ «Ժամանակի հարց է, թե երբ ամբողջ աղմուկը կտարածվի նրանց դստեր՝ Լեայի կյանքի վրա։ Բրեդլին պաշտպանում է դստերը։ Նա հույս ունի, որ Շեյքի սիրավեպի Քանյե Ուեսթի հետ արագորեն կմարի հանուն իրենց փոքրիկի»։

Թեև Իրինայի եւ Բրեդլիի բաժանման պատճառը հայտնի չէ, շատերը ենթադրում են, որ դերասանը կարող էր զգացմունքներ ունենալ Լեդի Գագայի հանդեպ 2018թ․-ի «Աստղը ծնվեց» ֆիլմի նկարահանումների ընթացքում։