Մակրոնը ցանկանում է Էրդողանի հետ քննարկել ԼՂ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին
copy image url

Մակրոնը ցանկանում է Էրդողանի հետ քննարկել ԼՂ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 10:26 11-06-2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է թուրք գործընկերոջ՝ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել իրավիճակը Լեռնային արաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 14-ին Բրյուսելում: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի օրը Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», - ասել է Մակրոնը: «Մենք տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել», - նշել է նա:

«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», - ասել նա:

Ամենից շատ դիտված