Չեխիան թույլ է տվել օտարերկրացիներին վճարովի պատվաստվել երկրում
copy image url

Չեխիան թույլ է տվել օտարերկրացիներին վճարովի պատվաստվել երկրում

Արտաքին 3 տարի առաջ - 18:00 10-06-2021

Չեխիայի իշխանությունները թույլ են տվել օտարերկրյա քաղաքացիներին երկրում գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար Pfizer և BioNTech պատվաստանյութերով:

Օտարերկրացիները, ովքեր Չեխիայում չունեն բժշկական ապահովագրություն, կարող են պատվաստվել վճարովի հիմունքներով:

Պրահայի քաղաքապետ Զդենեկ Գրժիբը աջակցել է այս գաղափարը՝ նշելով, որ եթե խնդիր կա հրաժարվելու շնչադիմակից, ապա պետք է պատվաստել որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ օտարերկրացիներին:

Պատվաստումն արժի 850 կրոն (շուրջ $40):

Ամենից շատ դիտված