Մահացել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը
copy image url

Մահացել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը

Արտաքին 3 տարի առաջ - 17:25 10-06-2021

68 տարեկանում մահացել է ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի կանոնակարգի և աշխատանքի կազմակերպման հարցերով կոմիտեի փոխնախագահ Լարիսա Շոյգուն՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը: Նրա մահվան մասին հայտնել է Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը:

Ինչպես նշել է Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի տեղակալ Լարիսա Կարմազինան, նրա մահվան պատճառը եղել է կաթվածը՝ որպես կորոնավիրուսի հետևանք:

Լարիսա Շոյգուն խնվել է 1953 թվականի հունվարի 21-ին: Նա 1977 թվականին ավարտել է Տոմսկի բժշկական ինստիտուտը և հասարակ բժշկից դարձել է գլխավոր բժշկի տեղակալ բուժական գործով: Աշխատել է նաև որպես Տուվայի հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ, իսկ 1998 թվականին տեղափոխվել է Մոսկվա:
Նա առաջին անգամ Պետդումայում ընտրվել է 2007 թվականին:

Ամենից շատ դիտված