Ինչպես պատահեց, որ ՀՀ ԱԳ նախարարությունը մնաց առանց նախարարի, իսկ հետո նաև առանց փոխնախարարների։ Այս հարցով այսօր կառավարության նիստից հետո լրագրողները դիմեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին։
«Դե, ձեզ պատճառները հայտնի են,- ասաց նա,-մենք ասել ենք, որ ԱԳ նախարարությունը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականության որոշման գործում։
Պարզաբանելով, թե ինչու է ինքն այդ պարագայում շարունակում աշխատել` փոխնախարարն ասաց.
«Ձեզ հայտնի է, որ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները տվել են ազատման դիմումներ։ Դրանք այս պահին բավարարվել են մասնակի»։