Ռուսաստանի արտգործնախարար Մարիա Զախարովան հայտարարել է, որ մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ԵՎՐՈ 2020-ի խաղերին:
«Մարզական լուսաբանող Նոբել Առուստամյանին հավատարմագրեցին Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն, ՈւԵՖԱ», – գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք, որ հայազգի մեկնաբանը չէր հավատարմագրվել Եվրոպայի առաջնությանը, քանի որ մրցաշարն ընդունող երկրներից մեկը՝ Ադրբեջանն արգելափակել էր նրա հավատարմագրումը:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովն էլ հայտարարել էր, որ Առուստամյանը խախտել է երկրի օրենքները՝ չհարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: