Բայդենը չեղարկել է՝ TikTok-ը և WeChat-ը արգելելու մասին Թրամփի հրամանագրերը
copy image url

Բայդենը չեղարկել է՝ TikTok-ը և WeChat-ը արգելելու մասին Թրամփի հրամանագրերը

Ավելին 3 տարի առաջ - 00:00 10-06-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետ է կանչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ TikTok- ը և WeChat- ը արգելելու մասին հրամանները: Այս մասին հաղորդում է Reuters- ը:

Բայդենի հրամանը չեղարկում է պետության նախկին ղեկավարի վարչակազմի դրույթները սոցիալական ցանցերի արգելափակման մասին, ինչպես նաև Թրամփի մեկ այլ կարգադրություն ութ այլ հավելվածների վերաբերյալ, որոնք կապված են հաղորդակցման և ֆինանսական տեխնոլոգիաների հետ:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տանը պարզաբանել են, որ TikTok- ի առանձին ստուգումը ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտում շարունակվում է: