Բայդենը պլանավորում է Ժնևի գագաթնաժողովին Պուտինի հետ քննարկել կիբերհարձակումների հարցը
copy image url

Բայդենը պլանավորում է Ժնևի գագաթնաժողովին Պուտինի հետ քննարկել կիբերհարձակումների հարցը

Արտաքին 3 տարի առաջ - 20:59 09-06-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ տեղյակ չէ, արդյոք ինքը և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը կկարողանան փոխըմբռնման հասնել կիբերանվտանգության խնդրի շուրջ: Այս մասին նա հայտարարել է նախագահի պաշտոնում Եվրոպա կատարած իր առաջին շրջագայության նախօրեին:

Նա շեշտել է, որ այս թեման քննարկման առարկա կդառնա հունիսի 16-ին Ժնևում կայանալիք գագաթնաժողովում:

"Ո՞վ գիտի։ Սա կլինի մեր քննարկման առարկան»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահները կկարողանան «որոշակի փոխըմբռնում» ձեռք բերել այս հարցի շուրջ:

Ավելի վաղ աշխարհի խոշորագույն մսամթերք արտադրող բրազիլական JBS SA ընկերությունը ԱՄՆ կառավարությանը տեղեկացրել էր, որ հանցավոր խմբավորումը, որը, հավանաբար, գտնվում է Ռուսաստանում, կազմակերպության վրա կիբերհարձակում է իրականացրել:

Ավելի ուշ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Մոսկվան ու Վաշինգտոնը համագործակցում են JBS-ի վրա հակերային հարձակման հարցով: Ավելի ուշ Կրեմլը մեկնաբանել է իրավիճակը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի