Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամների են ձերբակալում
copy image url

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամների են ձերբակալում

Արտաքին 3 տարի առաջ - 19:30 09-06-2021

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի նահանգային վարչության օպերատիվ խմբերն ութ շրջանում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում բերման են ենթարկել HDP-ական 12 ընդդիմադիր գործչի:

Ձերբակալվածների մեջ են նաև Ստամբուլի Բեյօղլու վարչական շրջանի ղեկավար Մեհմեթ Սաիթ Բորը, կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավարներ Ֆեներ Գյունանան, Ահմեթ Սուբաշըն և անվտանգության աշխատակիցը՝ Մուսթաֆա Թուրգութը:

Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի