ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 718 ԱՆԴԱՄ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
copy image url

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 718 ԱՆԴԱՄ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 12:04 16-02-2021

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները ։

Երեկ Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները ձերբակալել են HDP-ական 718 անդամի: Նրանց թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Ոստիկանությունը խուզարկել է նրանց տները։

Թուրքիայի ներքին գործերի հաղորդմամբ՝ այդ օպերացիաների նպատակն է գաղտնազերծել երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության գործողությունները:

Նշվում է, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև HDP-ի նահանգային գրասենյակներում:

Ամենից շատ դիտված