ԱՄՆ-ը՝ ՉԹՕ-ների կողմից միջուկային օբյեկտների անջատման մասին
copy image url

ԱՄՆ-ը՝ ՉԹՕ-ների կողմից միջուկային օբյեկտների անջատման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:55 09-06-2021

«Անոմալ օդատիեզերական սպառնալիքների» վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության Պենտագոնում գործող գաղտնի ծրագրի նախկին տնօրեն Լուիս Էլիզոնդոն պնդում է, որ չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ) ուղիղ ազդեցություն են ունեցել ԱՄՆ միջուկային կայանների վրա: Այս մասին նա հայտնել է The Washington Post-ին տված հարցազրույցում:

«Մեր երկրում արդեն եղել են դեպքեր, երբ այդ ՉԹՕ-ները միջամտել են և փաստորեն «անջատել են» մեր միջուկային պոտենցիալը<...> Սակայն նույն այդ ենթատեքստում մենք ունենք տեղեկություններ, որոնք վկայում են այն մասին, որ այլ երկրներում դրանք միջամտել են նրանց միջուկային տեխնոլոգիաներին և փաստորեն միացրել դրանք, գործարկել դրանց աշխատանքը»,- ասել է նա:

Էլիզոնդոյի խոսքով, պետք չէ զարմանալ, որ միջուկային տեխնոլոգիաների հետ կապված հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությունն աճում է:

«Օդածովային ուժերն իհարկե ապահովագրված չեն դրանից (միջամտությունից)»,- հավելել է նա: