Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք․ Սեֆիլյան
copy image url

Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք․ Սեֆիլյան

Ներքին 3 տարի առաջ - 11:25 09-06-2021

Ազգային – Ժողովրդավարական Բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Խոսքս ուղղում եմ այն սկզբունքային մարդկանց, ովքեր անկաշառ են, ովքեր պատրաստ են արդարության համար մարտնչել, գալ և օգնել մեզ։ Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք, մեր ժողովրդի ձայնին տեր կանգնելու համար։

Կից փաստաթղթում ասվում է․

Իրավիճակն հետզհետե ավելի ու ավելի անորոշ ու քաոսային է դառնում։

Այդ պատճառով մենք պետք է նախապես պատրաստ լինենք բոլոր հավանական զարգացումներին։

Ուստի, խնդրում ենք, գետնի վրա պայքարին զուգահեռաբար ակտիվ լինել նաև ընտրությունների սցենարի առումով։