Մենք այսօր ազգանվեր իշխանության ու առաջնորդի կարիք ունենք․ Սուսաննա Աֆշարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:19 05-11-2022
Ես եկել եմ Արցախից, որտեղ մեկ շաբաթ առաջ հանրահավաքով մեր հայրենակիցները հաստատեցին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք չենք ընտրել` որտեղ ապրենք, այդ սուրբ հողակտորը մեզ տվել է Տերը, և այդ հողակտորն էլ ավելի է անգին դարձել սկսած 1988–ից։

Մենք այսօր ազգանվեր իշխանության ու առաջնորդի կարիք ունենք, առաջնորդեք ժողովրդին, սիրելի առաջնորդներ, առաջնորդեք, ովքեր անձնական շահը երկրորդ պլան է մղում։
Այս մասին ընդդմիության հանրահավաքին՝ Ֆրանսիայի հրապարակում, ասաց Սուսաննա Ավշարյանը, որը մանկապարտեզի տնօրեն է Արցախում։

«Արցախն այսօր վտանգնված է, ինչ–ինչ քաղաքական ուժերի շնորհիվ մեզ փորձում են հավատացնել, որ մենք անզոր ենք․ բայց դա այդպես չէ։ Ես մեծ գերդաստանի մայր եմ, որտեղ բոլորը ծառայել են հայրենիքին, մենք այսօր էլ ուս–ուսի տված կարող ենք աշխարհին ապացուցել, որ Արցախը հզոր է իր որդիներով, Մայր Հայրենիքով ու Սփյուռքով, այդ եռամիասնությունը մեկ անգամ ապացուցել է, որ Արցախը հզոր է։ Ես վստահ եմ , որ այստեղ հավաքվել են պատվախնդիր հայեր, որոնք ասում են՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,–ասաց Ավշարյանը։

Նա դիմելով հայ մայրերին ու աղջիկներին, հորդորեց շատ զավակներ ունենալ․ «Մի նայեք դժվարություններին ու չվախենաք կեղտոտ իշխանություններից, որոնք փորձում են մեզ տանել ազգային կործանման»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում