Ջեյ Լոն պայմանագիր է կնքել Netflix-ի հետ
copy image url

Ջեյ Լոն պայմանագիր է կնքել Netflix-ի հետ

Ավելին 3 տարի առաջ - 20:45 08-06-2021

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը բազմամյա պայմանագիր է կնքել Netflix- ի հետ: Նրա պրոդյուսերական Nuyorican Productions ընկերությունը ֆիլմեր է պատրաստելու հանրաճանաչ հարթակի համար, հաղորդում է Variety պարբերականը:

Լոպեսի հետ միասին, Netflix- ի հետ կհամաործակցեն Nuyorican-ի համահիմնադիր Բենի Մեդինան և ընկերության նախագահ Էլեյն Գոլդսմիթ-Թոմասը:

Երգչուհիը մտադիր է ավելի շատ կին ներկայացուցիչների ներգրավել ֆիլմերի ստեղծման մեջ՝ դերասանուհիներ, գրողներ, ռեժիսորներ:

Վերջերս հայտնի դարձավ, որ Ջեյ Lոն դառնալու է հարթակի երկու նոր նախագծերի աստղը: Նա կմարմնավորի մարդասպանին ռեժիսոր Նիկի Կարոյի «Մայր» մարտաֆիլմում և ՀԴԲ հատուկ գործակալ Նինա Գերերոյին՝ «Շիֆր» քրեական թրիլերում: