Թրյուդոն կոչ է արել դադարեցնել իսլամաֆոբիան Կանադայում մահմեդական ընտանիքի վրաերթից հետո
copy image url

Թրյուդոն կոչ է արել դադարեցնել իսլամաֆոբիան Կանադայում մահմեդական ընտանիքի վրաերթից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 09:55 08-06-2021

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կոչ է արել դադարեցնել իսլամաֆոբիան Կանադայում այն բանից հետ, երբ Լոնդոն քաղաքում մեքենան, հավանաբար, կանխամտածված վրաերթի է ենթարկել մահմեդական ընտանիքին:

«Իսլամաֆոբիան տեղ չունի մեր ոչ մի համայնքում: Այս ստոր ատելությունը պետք է դադարեցվի»,- երկուշաբթի Twitter-ում գրել է կառավարության ղեկավարը: Նա նաև հայտարարել է, որ իրեն «սարսափեցրել է» այդ լուր, և համերաշխություն է հայտնել Կանադայի բոլոր մահմեդականներին: