Վրաստանի էկոնոմիկայի նախարարը խոստովանել է, որ «պարետային ժամը», որն այժմ գործում է 23:00-4:00-ն, կարող է չեղարկվել հունիսի վերջին: Ինչպես այսօր ճեպազրույցում բացատրել է Նաթիա Թուռնավան, համաճարակաբանները անհանգստացած են հունիսի 1-ից ցամաքային սահմանների բացմամբ և զբոսաշրջիկների թվի ավելացմամբ, ինչը կարող է հանգեցնել հիվանդացության նոր ալիքի: Ուստի փորձագետները մտադիր են վերահսկել, թե ինչպես է փոխվելու համաճարակային իրավիճակը սահմանների բացումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում:
«Եթե ցամաքային սահմանների բացումը չվատթարացնի Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը, հնարավոր կլինի ամբողջությամբ չեղարկել գիշերը տեղաշարժի սահմանափակումները: Ցամաքային սահմանները նոր են բացվել, ուստի մեզ միշտ մեկ, երկու, երեք շաբաթ է պետք իրավիճակը դիտարկելու համար: Մենք լավ ենք կառավարում իրավիճակը ներսում, բայց ակնկալում ենք զբոսաշրջային հոսքեր. դա անվտանգ է, բայց դեռ որոշակի ռիսկեր է պարունակում», - ասել է Թուռնավան:
Նախարարը նշել է, որ ինքը՝ որպես տնտեսական վարչության պետ, միշտ հանդես է գալիս կանոնների ազատականացման օգտին, բայց քանի որ կորոնավիրուսի համաճարակը դեռ չի հաջողվել հաղթահարել, որոշումներն ընդունվում են հնարավորինս ուշադիր: Ըստ Թուռնավայի՝ պետք չէ Վրաստանի նման փոքր երկրում տարածաշրջանային մոտեցում ցուցաբերել: