Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
copy image url

Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Արտաքին 1 տարի առաջ - 12:15 29-08-2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին X-ի (նախկին Twitter-խմբ․) էջում հայտնել է նախարար Ջոլին։

Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերին։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նա։

Պաշտոնյան նշել է, որ այս զրույցներն առանցքային են գործընկերային աշխատանքի համար։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Համաժողովն անցկացվում է Սլովենիայում օգոստոսի 28-29-ը։