Թբիլիսիում 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, գրող և սցենարիստ Ռեզո Գաբրիաձեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրակի՝ հունիսի 6-ին:
«Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորին ցավակցություն է այտնել Ռեզո Գաբրիաձեի կյանքից հեռանալու կապակցությամբ»,- ասվումէ հայտարարությունում:
Գաբրիաձեն ծնվել էր 1936 թվականի հունիսին Քութաիսի քաղաքում: Նա ավելի քան 35 վրացական և սովետական կինոնկարների սցենարների հեղինակ էր: