Կարող են մարդիկ վստահություն չունենալ իշխանության հանդեպ, բայց երբ չեն հարգում, դա կատաստրոֆիկ է. Ռոբերտ Քոչարյան
copy image url

Կարող են մարդիկ վստահություն չունենալ իշխանության հանդեպ, բայց երբ չեն հարգում, դա կատաստրոֆիկ է. Ռոբերտ Քոչարյան

Ներքին 3 տարի առաջ - 11:55 16-06-2021

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արթիկցիների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2018-ին իշխանության ենք բերել մի քաղաքական թիմ, եթե կարելի է նրանց թիմ կոչել, որը կադրային ռեսուրսի առումով զրոյական դիրքում է եղել և ներկայումս էլ շարունակում է գտնվել այդ դիրքում՝ արժեզրկելով բոլոր կառույցներն ու պաշտոնները:

«Մենք լուրջ աշխատանք պետք է տանենք, որպեսզի վերադարձնենք մարդկանց կորցրած վստահությունը: Կարող են մարդիկ վստահություն չունենալ իշխանության հանդեպ, բայց երբ չեն հարգում, դա կատաստրոֆիկ է: Գործող իշխանությունը 3 տարում ԱԱԾ 5 ղեկավար փոխեց, Գլխավոր շտաբի պետի 4 փոփոխություն եղավ, Էկոնոմիկայի 3 նախարար փոխվեց և սա այն դեպքում, երբ Հայաստանը անվանգության առումով լուրջ սպառնալիքների առջև է կանգնած, երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է և այլն: Իսկ Արտաքին գործերի նախարարության վիճակի մասին էլ չխոսեմ. կառույցն իր տեղում է, բայց դիվանագիտական ոլորտում զրոյական վիճակ է: Չգիտեմ՝ ինչպես որակավորեմ այդ քայլերը՝ դիվերսիա, թե հիմարություն: Մեր հիմնական նպատակն է կառուցել ազգային պետություն, լուծել անվտագության հարցերը: Ես մեծ փորձ ունեմ այդ ոլորտում, ուստի արեք հնարավորը՝ համոզելու այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, իրենց ձայնը տալ «Հայաստան» դաշինքին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: