Ղրղզստանի և Տաջիկստանի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել պետական սահմանում իրավիճակի խաղաղ կարգավորման և բացառությամբ սահմանապահների՝ մնացած բոլոր զորամասերի դուրսբերման մասին։
Համապատասխան արձանագրությունը ստորագրվել է սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովի նիստից հետո: Փաստաթղթում ասվում է «զորքերը և ռազմական տեխնիկան» իրենց մշտական տեղակայման վայրեր տեղափոխելու և միայն կանոնավոր սահմանային պարեկներ թողնելու որոշման մասին: Միևնույն ժամանակ, որոշվել է յուրաքանչյուր կողմի սահմանակետերը «հետ տանել 3 կմ»:
Սահմանվել է նաև սահմանային արոտավայրերի օգտագործման կարգը։ Այս տարածքում ցանկացած գործողություն ենթակա է նախնական համաձայնության: