Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ունեցած դերին
copy image url

Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ունեցած դերին

Արտաքին 3 տարի առաջ - 19:44 03-06-2021

ՌԴ Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և լրատվության վարչության ղեկավար Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ունեցած դերի մասին։

Նա նշել է, որ աշխատանքները ղարաբաղյան իրադրության կարգավորման ուղղությամբ, իրականացվում են ամենօրյա ռեժիմով։ Ըստ Զախարովայի՝ տեղի են ունենում խորհրդակցություններ, բանակցություններ ԱԳ նախարարների հետ, դեսպանատների մակարդակով, նաև իրականացվում են հեռախոսազրույցներ նախարարների միջև՝ Մոսկվա-Երևան եւ Մոսկվա-Բաքու ուղղություններով։ Զախարովան դրանք համարել է ահռելի ջանքեր, որոնք իրականացվել են ինչպես թեժ փուլում, այնպես էլ հիմա։ Նա նշել է նաև պետությունների ղեկավարների անձնական ներդրման ու ջանքերի մասին։

Զախարովան ընդգծել է, որ «հոգի է ներդրվում» այս խնդրի կարգավորման համար։