Էրզրումում կստեղծվի թանգարան՝ հակահայկական քարոզչական թեզեր շրջանառելու նպատակով
copy image url

Էրզրումում կստեղծվի թանգարան՝ հակահայկական քարոզչական թեզեր շրջանառելու նպատակով

Արտաքին 3 տարի առաջ - 15:10 03-06-2021

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը նոր թափ է ստացել:

Երկրի իշխանությունները հակահայկական թեզերի շրջանառման և ամրապնդման համար դիմում են տարատեսակ գործիքակազմերի, որոնց օրինակներից մեկն էլ ներկայացվում է ստորև: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Ներկայիս Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) քաղաքում «հայերի կատարած բռնությունների» մասին պատմող թանգարան է կառուցվելու, որի համար մի քաղաքացի 5մլն դոլար նվիրատվություն է կատարել:

Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքման հայտնել է, որ իրենց նպատակն է աշխարհին պատմել 1918թ.-ից առաջ կատարված «դաժանությունների» մասին:

Նախատեսվում է, որ նոր հաստատությունը կունենա 2 բաժին՝ թանգարան և գրադարան: