Ռուսաց լեզվի և պատմության իմացությունը պարտադիր է դառնալու ՌԴ-ում աշխատանքի թույլտվության համար
copy image url

Ռուսաց լեզվի և պատմության իմացությունը պարտադիր է դառնալու ՌԴ-ում աշխատանքի թույլտվության համար

Արտաքին 3 տարի առաջ - 09:25 03-06-2021

Հաստատվել են գիտելիքների նվազագույն մակարդակի պահանջները, որոնք անհրաժեշտ են ռուսաց լեզվից՝ որպես օտար լեզու, ՌԴ պատմությունից և Ռուսաստանի օրենսդրության հիմունքներից միասնական պետական ​​քննություններ հանձնելու համար: Համապատասխան հրամանագիրը, որը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ում աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր ստանալ ցանկացողները պետք է կարողանան ընկալել, կարդալ և արտաբերել տեղեկատվություն սոցիալական և առօրյա կյանքից և որոշ մասնագիտական ոլորտներից: Նրանցից պահանջվում է նաև լրացնել փաստաթղթերն ու դիմումները: Օտարերկրյա քաղաքացիները պատմությունից պետք է իմանան առավել կարևոր փաստերն ու իրադարձությունները, երկրի ամենամեծ քաղաքների անուններն ու պետական հիմնական տոները: Օրենսդրության ոլորտում օտարերկրացիներից պահանջվելու է իմանալ օտարերկրյա քաղաքացիների հիմնարար իրավունքները, ազատությունները և պարտականությունները Ռուսաստանում գտնվելու ընթացքում:

Ժամանակավոր բնակություն նախատեսող օտարերկրացիների համար գործում են նույն պահանջները, ինչ աշխատանքային թույլտվություն ստանալու համար: Բացառություն են կազմում որոշ սոցիալ-մշակութային թեմաներ և Ռուսաստանի քաղաքների անվանումները:

Մայիսին հայտնի է դարձել, որ Ռուսաստանում միգրանտների համար գործելու է հատուկ իրավական ռեժիմ: