ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Tesla-ին Իլոն Մասկին վերահսկելու անկարողության մեջ
copy image url

ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Tesla-ին Իլոն Մասկին վերահսկելու անկարողության մեջ

Արտաքին 3 տարի առաջ - 11:58 02-06-2021

ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովը (SEC) մեղադրել է Tesla-ին համաձայնությունը խախտելու մեջ, որի համաձայն՝ ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկի հրապարակումները Twitter-ում պետք է նախապես ստուգվեին իրավաբանների կողմից: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ ընթացիկ տարվա մայիսին SEC-ը ծանուցել է Tesla-ին, որ ընկերությունը չի կարողացել ապահովել իր գլխավոր տնօրենի վերահսկողությունը: Ըստ հանձնաժողովի՝ Twitter-ում Մասկի հրապարակումներն ընկերության բաժնետոմսերի գների և արևային տանիքների արտադրության ծավալների մասին չեն ստուգվել իրավաբանների կողմից:

2018 թ. ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովը դատական ​​հայց է ներկայացրել Իլոն Մասկի դեմ Tesla-ի հնարավոր գնման մասին Twitter-ում իր գրառման համար:

Դատավարության ընթացքում կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ Մասկը լքում է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը և 20 մլն դոլար տուգանք վճարելու պարտավորություն է ստանձնում: Նույն համաձայնության շրջանակում գլխավոր տնօրենի հրապարակումները սոցիալական ցանցերում պետք է նախնական ստուգվեն իրավաբանների կողմից:

Ինքը Մասկն ավելի ուշ հայտարարել է, որ ընկերության գնման վերաբերյալ իր հրապարակումը որոշակի իմաստ չի ունեցել:

Ամենից շատ դիտված