Financial Times-ը Իլոն Մասկին ճանաչել է Տարվա մարդ
copy image url

Financial Times-ը Իլոն Մասկին ճանաչել է Տարվա մարդ

Արտաքին 3 տարի առաջ - 15:58 15-12-2021

Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը չորեքշաբթի բրիտանական Financial Times թերթի խմբագրության վարկածով ճանաչվել է Տարվա մարդ՝ շնորհիվ այն ջանքերի, որոնք ուղղված են եղել իրականացնելու «ավտոմոբիլային արդյունաբերության պատմական անցումը էլեկտրամեքենաների արտադրությանը»:

Ինչպես ընդգծել է գործարարական պարբերականը, ձեռնարկատերը, ով սկսել է էլեկտրաքարեր արտադրել մոտ 10 տարի առաջ, նպաստել է այն բանին, որ ավտոմոբիլային շուկայում խոշորագույն խաղացողները ևս սկսել են ավելի ակտիվ ներդրումներ կատարել էկոլոգիապես ավելի մաքուր անձնական տրանսպորտի արտադրության մեջ։

«Երկար ժամանակ ավտոարդյունաբերության ներկայացուցիչները Tesla-ին և անձամբ ինձ անվանում էին հիմար և խաբեբա,- ասել է Մասկը Financial Times-ին տված հարցազրույցում։- Նրանք ասում էին, որ էլեկտրաքարերը չեն աշխատի».

Ինչպես ընդգծել է թերթը, գործարարն արդեն արմատապես փոխել է համաշխարհային ամբողջ ավտոարդյունաբերությունը, ինչը կարող է ունենալ «խոր հետևանքներ կառավարությունների, ներդրողների և կլիմայի վրա»։

Ինքը՝ Մասկը, ասել է, որ որոշել է ստեղծել Tesla-ն՝ ցույց տալու համար էլեկտրամեքենաներին արդյունավետ անցման հնարավորությունը։