ԱՄՆ-ն 110 միլիոն դոլարով վաճառել է ԱՄԷ-ի ափերի մոտ առևանգված նավի նավթը
copy image url

ԱՄՆ-ն 110 միլիոն դոլարով վաճառել է ԱՄԷ-ի ափերի մոտ առևանգված նավի նավթը

Արտաքին 3 տարի առաջ - 14:10 01-06-2021

Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ 2 միլիոն բարել իրանական նավթ են վաճառել էր այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ափերի մոտ առգրավված լցանավից: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Achilleas նավն ԱՄՆ-ի կողմից առգրավվել էր Ֆուջեյրայի ափերի մոտ 2021 թ.: Ըստ դատարանի՝ նավը ենթակա է եղել առգրավման՝ համաձայն ԱՄՆ հակաահաբեկչական օրենքների: Ամերիկյան հետախուզական ծառայությունները նշում են, որ նավն օգտագործվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից (ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն) Չինաստանին նավթ վաճառելու համար:

ԱՄՆ իշխանությունները վստահեցնում են, որ բեռնափոխադրողները փորձել են քողարկել բեռը:

Արդյունքում նավը հասցվել է Հյուսթոն (Տեխասի նահանգ), ապա ավելի քան 2 մլն բարել ավելի հում նավթը վաճառվել է 110 մլն դոլարով:

«Ստացված միջոցներն ամբողջ դատավարության ընթացքում պահվելու են պայմանական ավանդատվության պայմաններում»,- ասվում է փաստաթղթերում: