BBC-ի հաղորդմամբ՝ 215 երեխայի աճյունի մնացորդներ են հայտնաբերվել Կանադայի Կամլուպս քաղաքի նախկին գիշերօթիկ դպրոցում:
«Որքանով մենք տեղյակ ենք, այս անհայտ կորած երեխաների մոտ մահվան դեպք չի արձանագրվել: Ոմանք ընդամենը երեք տարեկան են եղել», - ասում է Կամլուպսի հնդկական համայնքի ղեկավար Ռոզան Կազիմիրը:
Մնացորդները հայտնաբերվել են GPR-ի միջոցով՝ դպրոցում անցկացված հետազոտության ընթացքում: Այժմ պարզվում է երեխաների մահվան պատճառը: Հետաքննության նախնական եզրակացությունների մասին հայտնելու են մինչ հունիսի կեսերը:
«Լուրը, որ մնացորդները հայտնաբերվել են Կամլուպսի նախկին գիշերօթիկ դպրոցում, կոտրում է իմ սիրտը: Դա ցավալի հիշեցում է մեր երկրի պատմության մութ և ամոթալի շրջանի»,- դեպքը մեկնաբանել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Կամլուպսի դպրոցը գործել է սկսած 1890 թվականից: Մինչև 1969 թվականը գտնվել է կաթոլիկ եկեղեցու հսկողության տակ, որից հետո անցել է դաշնային կառավարության իրավասությանը: Գիշերօթիկ դպրոցը փակվել է 1978 թվականին: Այս դպրոցը պատկանել է 19-20-րդ դարերի այն գիշերօթիկների թվին, որոնց նպատակը բնիկ երիտասարդության բռնի ձուլումն էր: Երեխաներին հաճախ թույալտրված չէր խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց ժողովրդի սովորույթները, և նրանցից շատերը ենթարկվում էին վատ վերաբերմունքի: