Ֆորբսի ամենահարուստ ժառանգների վարկանիշային ցանկում ընդգրկվել են նոր ռուս միլարդերներ:
Ըստ Ֆորբսի՝ ռուս միլիարդատերերի երեխաները ընդհանուր առմամբ կարող են ժառանգել 300 միլիարդ դոլար: Ցանկում ընդգրկված է 20 ընտանիք՝ 50 երեխայով: Նրնացից յուրաքանչյուրին բաժին է ընկնում առնվազն 3,1 միլիարդ դոլար:
Ամենահարուստ ժառանգը, ով կարող է 24 միլիարդ դոլար ստանալ, Լուկօյլի հիմնադիր Վագիտ Ալեքպերովի միակ որդին է՝ Յուսուք Ալեքպերովը: Երկրորդ տեղում են «Նովատեկ» և «Սիբուր» կազմակերպությունների հիմնադիր Լեոնիդ Միխելսոնի երեխաները՝ 12,5 մլրդ դոլարով: Երրորդ տեղում է Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության հիմնական բաժնետեր Իսկանդեր Մահմուդովի որդին, ում ժառանգությունը 9,7 միլիարդ դոլար է:
Համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղում են տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լեսինի երեխաները՝ 9,5 միլիարդ դոլարով, և Եվրոխիմի և ՍՈՒԷԿ-ի սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոյի երեխաները՝ 8,95 միլիարդ դոլարով:
Իսկ ցուցակում ընդգրկված նոր միլիարդատեր ժառանգներն են Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի և «Ռուսաստան» բանկի, ՍՕԳԱԶ ապահովագրական ընկերության հիմնադիր Կովալչուկ Բորիսի զավակները: