Ֆրանսիայում ոստիկանին դանակահարած անձը մահացել է
copy image url

Ֆրանսիայում ոստիկանին դանակահարած անձը մահացել է

Արտաքին 3 տարի առաջ - 18:54 28-05-2021

Ֆրանսիայի Լա Շապել-սյուր-Էնդրե կոմունայում ոստիկանի վրա հարձակված մարդը մահացել է փոխհրաձգությունից ստացած վերքերից։

Ըստ BFM հեռուստաալիքի՝ հանցագործը նախկինում պատիժ է կրել քրեական հանցագործության համար: Ընդ որում՝ նրա մոտ ախտորոշվել է հոգեկան խանգարում՝ արմատականացման միտումով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի Լա Շապել-սյուր-Էրդրե քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա: Հարձակման ընթացքում նա դանակով մի քանի անգամ հարվածներ էր հասցրել մի կնոջ: Կինը ծանր վիրավորվել է: Հարձակվողը անհետացել է։

Ամենից շատ դիտված