ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը. Վազգեն Մանուկյան
copy image url

ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը. Վազգեն Մանուկյան

Ներքին 3 տարի առաջ - 13:49 27-05-2021

Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա չկա նաև իրական համագործակցություն, օգնություն, հարգանք և ներքին զարգացում: Այժմ Հայաստանն այդ վիճակում է՝ ունենալով թուլամորթ, տգետ, դավաճան իշխանություն: Այսօրվա 6 հայ զինծառայողների գերեվարումը ևս դրա վառ ապացույցներից մեկն է:

Մինչ այս մենք, մեր բոլոր ներքին պայքարներով, զարգացումներով, դժգոհություններով ու խնդիրներով հանդերձ, համարվում էինք «տղամարդ» պետություն՝ վստահ, որ մեր անվտանգությունը կասկածի տակ չէ: Եվ հենց այդ բաղադրիչի շնորհիվ կարողանում էինք օգտվել նաև այլ պետությունների հարգանքից ու օժանդակությունից:

Այս պայմաններում ամենաանհասկանալին Զինված ուժերի ղեկավարության պահվածքն է, որը խայտառակում ու ոչնչացնում է մեր բանակի ու պետության հեղինակությունը: Կա մի պարզ կանոն. նա, ով անընդհատ հետ է նահանջում՝ խուսափելով ընդհարումից, ստանում է մեծ պատերազմ՝ ավելի անբարենպաստ վիճակում:

Ստեղծված պայմաններում.

ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը: Վախենալով այսօր պատասխանատվություն վերցնել երկրի պաշտպանության հարցում՝ վաղը կրելու եք ավելի մեծ պատասխանատվություն պետության և ժողովրդի առջև՝ այս կարևոր պահին պատասխանատվություն չստանձնելու համար: Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ հայտարարել, որ իշխանության գալուց հետո չեղյալ են համարվելու Փաշինյանի ու Ալիևի բոլոր գրավոր, բանավոր, հայտնի ու գաղտնի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են մեր անվտանգությանն ու տարածքներին՝ համարելով դրանք անօրինական: Առաջարկում եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր ուժերը հրատապ համախմբվեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտոնակատարին, ինչը կապահովի. Փաշինյանի անօրինական պայմանավորվածությունների չեղարկումը՝ զրկելով Ադրբեջանին իր ագրեսիան այդ պայմանավորվածություններով ու խոստումներով արդարացնելուց, հունիսի 20-ին քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացումը»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում