Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
copy image url

Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ

Ներքին 2 տարի առաջ - 23:45 29-07-2022
27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 12 շարասյուն ուղեկցվել է Լաչինի միջանցքով՝ երկուսը հյուսիսային և երկուսը հարավային ուղղությամբ։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է իրականացվում՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։