Ryanair-ի օդաչուն որոշում է վայրէջք կատարել թռիչքից 15 րոպե անց. Լուկաշենկո
copy image url

Ryanair-ի օդաչուն որոշում է վայրէջք կատարել թռիչքից 15 րոպե անց. Լուկաշենկո

Արտաքին 3 տարի առաջ - 16:24 26-05-2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ազգային ժողովում, պատասխանելով հարցերին, ասել է, որ Ryanair-ի օդաչուն, իմանալով ինքնաթիռում ռումբի մասին, տասնհինգ րոպե որոշում է կայացրել ինքնաթիռը վայրէջք կատարել Մինսկում: Այդ մասին հայտնում է BelTA-ն:

«Անձնակազմի հրամանատարը տասնհինգ րոպե մտածել է, խորհրդակցել տերերի և Վիլնյուսի օդանավակայանի անձնակազմի հետ: Թող հրապարակեն այդ տվյալները: Ենթադրվում է, որ դրանք չենք հրապարակելու: Պատկերացնո՞ւմ եք 15 րոպե նմանօրինակ իրավիճակում, գուցե և ավելին, նա զանգել և խորհրդակցել է»,- ասել է Լուկաշենկոն:

Բացի դրանից՝ նա նշել է, որ իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքը կատարվել է անվտանգության կանոնների լիակատար համապատասխանությամբ, իսկ ինքնաթիռը Մինսկում վայրէջք կատարելու մասին որոշումը կայացվել է անմիջապես ինքնաթիռի հրամանատարի կողմից:

Ամենից շատ դիտված