Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի Սիրիայի առաջիկա նախագահական ընտրությունները, քանի որ դրանք չեն նպաստի հանրապետությունում քաղաքական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթացին: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարաների համատեղ հայտարարության մեջ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն անվերապահորեն մերժել Ասադի (Սիրիայի նախագահ Բաշար) ռեժիմի օրինականությունն ապահովող փորձը՝ չդադարեցնելով մարդու իրավունքների լուրջ խախտումները և ՄԱԿ-ի կողմից մեկնարկած քաղաքական գործընթացին նշանակալից մասնակցությունը՝ հակամարտությունը դադարեցնելու համար:
Ըստ արևմտյան հինգ պետությունների՝ մայիսի 26-ին նշանակված ընտրությունները «չեն լինի ազատ կամ արդար» և «չեն դառնա քայլ դեպի քաղաքական լուծում»: Բացի դրանից՝ ընտրությունները հակասում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254 բանաձևի դրույթներին: