Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Ստեփանակերտ-Երևան» համագործակցության շրջանակում իրականացվող «Արցախի բարիքներ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառին: Այն տեղի կունենա ս.թ. մայիսի 30-ին, ժամը 13:00-22:00 «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ):
Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված կլինեն արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներն ու ծառայությունները: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով կներկայացվեն նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: