Բելառուսը պատրաստվում է փակել Կանադայում իր դեսպանատունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կառավարության որոշումը:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի Բելառուսի ազգային իրավական ինտերնետային պորտալում հրապարակման պահից: Ակնկալվում է, որ այն կայքում կտեղադրվի մայիսի 26-ի գիշերը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Կանադայում Բելառուսի դեսպանությունը կդադարի աշխատել սեպտեմբերի 1-ին, իսկ հյուպատոսական բաժնում փաստաթղթերի ընդունումը կավարտվի հուլիսի 10-ին:
Ապրիլին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունները ծրագրում են փակել դեսպանատներ աշխարհի մի քանի երկրներում: Նա, հղում անելով հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հստակեցրել էր, որ իշխանությունները պատրաստվում են ուշադրություն դարձնել իրենց տեսանկյունից խոստումնալից շրջաններում Բելառուսի ներկայության ընդլայնմանը:
Ավելի վաղ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ որոշ երկրներում անիմաստ է պահպանել հանրապետության դեսպանատները: