Louis Vuitton-ի նախագահը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ
copy image url

Louis Vuitton-ի նախագահը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ

Ավելին 3 տարի առաջ - 19:43 24-05-2021

Vuitton Moët Hennessy Ֆրանսիական ընկերության նախագահ Բերնար Առնոն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Forbes Real-Time-ի ցուցակում:

Նրա կարողությունը կազմել է 186,3 միլիարդ դոլար: Նա առաջ է անցել Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսից ոչ ակնհայտ տարբերությամբ:

Հարկ է նշել, որ Բեզոսը դեռևս գլխավորում է ամենահարուստ մարդկանց ցուցակը Bloomberg Billionaires Index-ում : Նրա կարողությունը տարեսկզբին աճել էր 47,9 միլիարդ դոլարով:

Վարկանիշային երրորդ հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Իլոն Մասկը՝ 147,3 միլիարդ դոլարի կարողությամբ: Չորրորդ և հինգերորդ տեղերում՝ համապատասխանաբար Բիլ Գեյթսը (125,5 միլիարդ) և Մարկ Ցուկենբերգն (114,7 միլիրադ) են:

Ամենից շատ դիտված