Ուղիղ եթեր
Ուզբեկստանն ու Տաջիկստանը փաստաթղթեր են պատրաստում
copy image url

Ուզբեկստանն ու Տաջիկստանը փաստաթղթեր են պատրաստում

Արտաքին 3 տարի առաջ - 16:00 24-05-2021

Ուզբեկստանի և Տաջիկստանի պատվիրակությունները Խոջանդում (Ուզբեկստանի Սոգդիյան մարզում) ավարտել են գրեթե մեկ շաբաթ տևած բանակցությունները: Հանդիպումը նվիրված էր ընդհանուր սահմանի գծանշման (դեմարկացիայի) խնդրին:

Այս մասին հայտնել է ռուսական «Սպուտնիկ Ուզբեկստան» ռադիոկայանը։

Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ուզբեկա-տաջիկական պետական սահմանագծի դեմարկացիոն աշխատանքները, մտքեր են փոխանակել նախագծային դեմարկացիոն գծի և ուզբեկա-տաջիկական պետական ​​սահմանի գծի վրա սահմանային նշաններ հաստատելու վերաբերյալ։

«Ուզբեկստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են շարունակել դեմարկացիոն աշխատանքներն ընդհանուր սահմանին։ Հանդիպումն անցավ բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում: Միջոցառումից հետո ստորագրվեց արձանագրություն»,- գրել է «Սպուտնիկը»:

Ուզբեկստանի և Տաջիկստանի համատեղ հանձնաժողովը դեմարկացիայի հարցը սկսել է քննարկել 2020 թվականի հունվարից: Ընդհանուր սահմանի երկարությունն ավելի քան 1,33 հազար կիլոմետր է: ԽՍՀՄ փլուզումից հետո շփման գծի մոտ 20%-ը մնացել է չդելիմիտացված: 2018-ին երկու երկրների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել ուզբեկա-տաջիկական սահմանի առանձին հատվածների մասին:

Ամենից շատ դիտված