Բրիտանացին 14 000 դոլար է ծախսել Քեն տիկնիկին նմանվելու համար. տեսանյութ
copy image url

Բրիտանացին 14 000 դոլար է ծախսել Քեն տիկնիկին նմանվելու համար. տեսանյութ

Ավելին 3 տարի առաջ - 15:30 24-05-2021

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջիմմի Ֆիզերսթոունը մեկ տարում 14 000 դոլար է ծախսել Բարբիի փեսացու Քեն տիկնիկի իրական կրկնօրինակը դառնալու համար:

Ինչպես հաղորդում է The New York Post-ը, 22-ամյա բրիտանացին մի շարք պլաստիկ վիրահատությունների է դիմել, ինչպես, օրինակ, շուրթերի և այտերի լիցքի, բոտոքսի և վիներների:



Տղամարդը մտադիր է շարունակել իր փոխակերպումները: Նրա հետագա ծրագրերից է քթի վիրահատությունը: Իր նպատակին հասնելու համար բրիտանացին 16 տարեկանում թողել է ուսումը, սկսել է աշխատել և գումար հավաքել կոսմետիկ միջամտությունների համար: Ներկա պահին նա նկարահանվում է գովազդում:

«Ես միշտ ցանկացել եմ տարբերվել ամբոխից: Եթե ես ստիպված լինեի նկարագրել, թե ինչպիսի տեսք եմ ուզում ունենալ, դա կլիներ Քեն տիկնիկը»,- ընդգծել է Ֆիզերսթոունը: