Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում ուլտրամարաթոնի ընթացքում առնվազն 16 մարդ է զոհվել, ևս հինգը անհայտ կորել են։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
100 կմ վազքը մեկնարկել է շաբաթ օրը՝ մայիսի 22-ին, Բային քաղաքի մերձակայքում, որի ընթացքում տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացում: Ուլտրամարաթոնի բարձրլեռնային փուլում ջերմաստիճանը իջել է, կարկուտ է տեղացել և ուժեղ քամի բարձրացել: Տեղական ժամանակով ժամը 03.00-ին վազորդները հայտնել են, որ զգում են մարմնի ջերմաստիճանի իջեցում:
Արդյունքում, ուլտամարաթոնի 172 մասնակիցներից 151-ը տարհանվել են: Դեպքի վայր է ուղարկվել 700 փրկարար, որոնք կազմակերպել են անհայտ կորած վազորդների որոնումը:
Ուլտրամարաթոնի տարհանված մասնակիցների վիճակը գնահատվում է կայուն: