Պատմականորեն մենք ոչինչ չունենք զիջելու․ Էդիկ Մինասյան
copy image url

Պատմականորեն մենք ոչինչ չունենք զիջելու․ Էդիկ Մինասյան

Միտք 3 տարի առաջ - 13:32 22-05-2021

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման խնդիրներին, պատմականորեն տարածքների պատկանելիությանը, սահմանամերձ համայնքների բնակիչներին զինելու և այլ հարցերին։ «Պատմականորեն մենք ոչինչ չունենք զիջելու։ Ադրբեջանի վերահսկողության տակ կան մեր տարածքները, բայց Հայաստանի վերահսկողության տակ չկան ադրբեջանական գյուղեր»,–ասաց նա։

–Սահմանզատումը ինչպե՞ս պետք է իրականացվի, ի՞նչ վտանգներ եք տեսնում այս փուլում դելիմիտացիայի և դեմարկացիա իրականացնելու համար։

–Այսօրվա պայմաններում սահմանագծման մասին խոսելը և պարտվողական հոգեբանություն ցուցաբերելը համարում եմ շատ վտանգավոր մեր ժողովրդի անվտանգության համար։ Այսօր ստացվում է, որ Ադրբեջանը թելադրողի դերում է, ինչ ուզում՝ անում է և վտանգում է մեր անվտանգությունը։ Ադրբեջանը պահանջում է զիջել այն գյուղերը, որտեղ թեկուզ մի քանի ադրբեջանցի է ապրել, իսկ արցախյան պատերազմի պարտությունը պարտվողի հոգեբանություն է առաջ բերել մեր ղեկավարության մոտ, որ համաձայնվում է իրենց առաջարկներին։ Առաջնային խնդիրն այն է, որ սահմանը պետք է կարողանալ պաշտպանել։ Ըստ էության՝ ադրբեջանցիները առանց որևէ խոչընդոտի մտնում են քո պետական սահմանը, քանի որ չունենք սահմանային պաշտպանություն, դա է ամենաողբերգական վիճակը։ Եթե մենք այսօր խոսում ենք Տավուշի յոթ գյուղեր զիջելու, Նոյեմբերյանից որոշ հատված զիջելու մասին, վաղը այլ բան ենք զիջելու, և այս ամենը տանելու է նրան, որ պանթյուրքիստական ծրագիրը նրանք դարձնում են իրականություն, որը խիստ վտանգավոր է մեր ժողովրդի համար։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում: