Ռոտերդամում հայտարարվել է «Եվրատեսիլ-2021» - ի ֆինալիստների երկրորդ տասնյակը
copy image url

Ռոտերդամում հայտարարվել է «Եվրատեսիլ-2021» - ի ֆինալիստների երկրորդ տասնյակը

Ավելին 3 տարի առաջ - 14:26 21-05-2021

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտվել է «Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով որոշվել է ֆինալիստների երկրորդ տասնյակը:

Մայիսի 20-ին իրենց մրցութային համարները ներկայացրել են 17 մասնակից երկրներ։

Քվեարկության ընթացքում որոշվել են կիսաեզրափակիչի 10 հաղթողներ, որոնք անցել են եզրափակիչ փուլ:

«Եվրատեսիլ-2021»-ի եզրափակչի մասնակիցները Ալբանիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Պորտուգալիայից, Սերբիայից, Իսլանդիայից, Սան Մարինոյից, Շվեյցարիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից են: Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով անցել են Ռուսաստանի, Իսրայելի, Շվեդիայի, Բելգիայի, Կիպրոսի, Լիտվայի, Նորվեգիայի, Մալթայի, Ադրբեջանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Բացի այդ, եզրափակիչ փուլում ելույթ կունենան կատարողներ՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայից, Իտալիայից և Նիդերլանդներից: Ռուսաստանը մրցույթում ներկայացնում է երգչուհի Մանիժան, որը հանդես կգա «Russian woman» կոմպոզիցիայով:

Ամենից շատ դիտված