«Եվրատեսիլ 2019» մրցույթի հաղթող Դանքան Լոուրենսի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է, և նա չի կարողանա ելույթ ունենալ այս տարվա մրցույթի եզրափակչում:
«Դանքան Լոուրենսը՝ «Եվրատեսիլ 2019» մրցույթի հաղթողը (երգիչը մրցույթում ներկայացրել է Նիդերլանդները), որը պետք է կենդանի ելույթ ունենար շաբաթ օրը կայանալիք եզրափակչում, COVID-19-ի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է։
Դանքանը թեթև ախտանշաններ ունի: Նվազագույն յոթօրյա իքնամեկուսացման պատճառով Դանքանը չի կարողանա կենդանի ելույթ ունենալ Ռոտերդամի «Ahoy» համերգասրահում, սակայն շոուի ընթացքում հանդես կգա այլ ձևաչափով»,- ասված է մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ։
Նախորդ երկուշաբթի Դանքանի COVID-ի արդյունքը բացասական է եղել, ինչը նրան հնարավորություն է տվել ելույթ ունենալ առաջին կիսաեզրափակչում։ «Չորեքաբթի օրը նրա մոտ թեթև ախտանշաններ են նկատվել, իսկ հետո հակագենային արագ թեստը դրական արդյունք է ցույց տվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։